ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը
12 Նոյեմբերի 2026, 11:36
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն անհրաժեշտ է TRIPP ընկերության հիմնադրման համար։
Նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայնով։
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները նիստին չէին մասնակցում։