ԱԺ-ում արցախահայության խնդիրների քննարկման ժամանակ ՔՊ-ականները լքեցին դահլիճը

23 Սեպտեմբերի 2026, 15:52

Քաղաքականություն

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է քննարկում արցախահայության սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ։

Քննարկմանը, ընդդիմադիր խմբակցություններից բացի, մասնակցում էին նաև ՔՊ-ական պատգամավորներ, սակայն մեկնարկից քիչ անց ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք ստիպված են լքել դահլիճը։

ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունն առաջացրել էր այն, որ դահլիճում նշվում էին ներկաների՝ Արցախում զբաղեցրած պաշտոնները։

Հիմա եթերում