Ակցիաները Կառավարության շենք կհասնեն, եթե մեր պահանջը չկատարվի. Ողջաբերդի բնակիչները ճանապարհ են փակել
16 Մարտի 2025, 14:19
Այսօր Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները ճանապարհ են փակել` պահանջելով վերադարձնել գյուղի նախկին ղեկավար Աշոտ Մուշեղյանին։
Գյուղացիները պատմել են, որ նույն հարցով իրենց նախորդ բողոքի ակցիան արդյունք չի տվել, և իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել հարցին լուծում տալու համար:
Ցուցարարները դեմ են նոր գյուղապետ Գրիգոր Մելքոնյանի նշանակմանը, որի հայրը ևս ժամանակին եղել է իրենց գյուղապետը։ Գյուղացիների պնդմամբ՝ նրա հայրը ժամանակին որևէ բան չի արել համայնքի համար, մինչդեռ Աշոտ Մուշեղյանը շատ բան է փոխել գյուղում։
Ցուցարարների խոսքով՝ բողոքի ակցիաները Կառավարության շենք կհասնեն, եթե իրենց պահանջը չկատարվի: