Ակնհայտ ապօրինի է. պաշտպանը՝ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքի մասին

30 Հունիսի 2025, 12:26

Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանը մամուլի ասուլիս է հրավիրել: Նա հայտարարել է, որ Սրբազանի մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու անհիմն է և հանցագործության հետ ընդհանրապես կապ չունի:

«Ամեն ինչ սկսել է հունիսի 4-ին։ Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը իբր հաղորդում է պատրաստել ու ուղարկել քննչական, քննչականն էլ վարույթը նախաձեռնել է։ Հիմա որ հետ ենք գնում, տեսնում ենք, որ հենց էդ օրն էր վարչապետն իր էջում ուղիղ թիրախավորում Միքայել Սրբազանին։ Սա քաղաքական հետապնդում է, քանի որ դատախազությունն իր դիրքորոշումը 180 աստիճանով փոխել է` բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում»,– հայտարարել է փաստաբանը:

Ինչպես հայտնել ենք, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։