Ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում. Թուրքիայի ԱԳՆ
21 Դեկտեմբերի 2023, 21:15
Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական շանսն ուժեղացել է։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասել է երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Թուրքիան բավարարված է երկու երկրների միջև ավելի մեծ վստահության հասնելու համար ձեռնարկվող կոնկրետ քայլերով և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի»,- ասել է Ֆիդանը: