«Ակունքներ» համույթը մրցանակի է արժանացել «Բյուրեղյա Նուռ 2025» համահայկական փառատոնում

13 Հունիսի 2025, 13:44

Մշակույթ

«Բյուրեղյա Նուռ 2025» ամենամյա համահայկական պարային փառատոնում ելույթ է ունեցել Նելլի Դանիելյանի «Ակունքներ» մերձմոսկովյան ստուդիան։ Փառատոնի կազմակերպիչը Հովհաննես Գասպարյանի անվան հայկական պարարվեստի ակադեմիան է։

«Ակունքներ» համույթը ներկայացրել է հայկական «Վաղարշապատի պար» քնարական պարը և արժանացել մրցանակի։