«Ակրոն»-ը «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղից առաջ ներկայացրել է իր նորեկին՝ Կառլեն Հովհաննիսյանին
02 Սեպտեմբերի 2026, 12:15
Տոլյատիի «Ակրոն» ֆուտբոլային ակումբը «Լոկոմոտիվ»-ի դեմ հանդիպումից առաջ ներկայացրել է իր նորեկին՝ Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի՝ «Ակրոն» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել էր սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ արդեն նույն օրը ֆուտբոլիստը նոր թիմի կազմում նորամուտն էր նշել։
Հովհաննիսյանը ռուսական ակումբ է տեղափոխվել Երևանի «Փյունիկ»-ից։ Տրանսֆերի արժեքը կազմել է 700 հազար եվրո։