«Ակրոն»-ը մտադիր է պայմանագիր կնքել Մինսկի «Դինամո»-ի ֆուտբոլիստ Կարեն Վարդանյանի հետ
01 Հուլիսի 2026, 13:00
Ռուսական «Ակրոն» ֆուտբոլային ակումբը բանակցություններ է վարում Մինսկի «Դինամո»-ի և Բելառուսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կարեն Վարդանյանի հետ։ Կողմերը քննարկում են երեք տարվա պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է շուրջ 300 հազար եվրո։
22-ամյա Վարդանյանը «Վիտեբսկ»-ի սան է։ 2025 թվականին նա տեղափոխվել է Մինսկի «Դինամո»։ Անցած մրցաշրջանում հարձակվողը երկրի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Բելառուսի ազգային հավաքականի կազմում Վարդանյանը մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ «Transfermarkt»-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 400 հազար եվրո։