«Ալաշկերտը» հաղթահարել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը

21 Հուլիսի 2023, 17:11

Սպորտ

Երեւանի «Ալաշկերտ» ակումբը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ արտագնա հանդիպումն է անցկացրել Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» ակումբի հետ՝ հաղթելով 1։6 հաշվով: «Ալաշկերտն» առաջին խաղակեսի վերջնամասում խփել է 2 գոլ։ Ագդոն Մենեզեսն աչքի է ընկել 40-րդ և 45-րդ րոպեներին։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 48-րդ րոպեին, նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Արսենալ»-«Տիվատ»-ը միայն 58-րդ րոպեին է կարողացել գոլ խփել: Ռասինեսը 74-րդ րոպեին խփել է Ալաշկերտի 4-րդ գնդակը, Սերոբ Գրիգորյանն ու Կուտալիան՝ ավելացված րոպեին են հակառակորդի դարպասը գրավել։ «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում կշարունակի պայքարը երկու խաղի՝ 7։2 ընդհանուր հաշվով։

Հիմա եթերում