Ալբերտ Հարությունյանը՝ բռնցքամարտի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն

04 Դեկտեմբերի 2023, 20:00

Սպորտ

Ալբերտ Հարությունյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն։ Մրցաշարի ընթացքում 75 կգ քաշային Հարությունյանը դժվարին հաղթանակներ տարավ Բելառուսի, Ղազախստանի և Իսպանիայի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ եզրափակչում շանս չթողեց հնդիկ Սահիլ Սահիլին և նոկդաունի ենթարկեց նրան երրորդ ռաունդում։

Ալբերտ Հարությունյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։