Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ
01 Սեպտեմբերի 2026, 10:12
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպումն անցկացրել է Ադրբեջանի նապագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Նշենք, որ նրանք Բիշքեկում են Շանհայի համագործակցության կազմակերպման գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»,- ասված է ԱԽՔ մամուլի ծառայության հաղորդագրությունում: