Ալեն Սիմոնյանը մասնակցում է Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

09 Նոյեմբերի 2026, 11:25

Քաղաքականություն

Մոսկվայում համատեղ լուսանկարման արարողությամբ մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Լուսանկարման արարողությունից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մասնակիցներին ընթերցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։

Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է ԱՊՀ տարածքում անվտանգության ամրապնդման կարևորությունը՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի և աշխարհի մի շարք տարածաշրջաններում հակամարտությունների սրման պայմաններում։

Պուտինի ուղերձում նշվել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել կառույցների վերլուծական և կանխատեսման ներուժը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման նպատակով։