Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է
04 Սեպտեմբերի 2026, 15:50
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հայտնի է դառնում նրա ֆեյսբուքյան գրառումից։
«ՀՀ քնչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 58216526 քրեական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մեղադրյալ Ալեն Գուրգենի Ղևոնդյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ մասին»:
«Շատ հետաքրքիր 2,5 ամիսներ էին: Հատկապես Ընկերների հարցում կյանքով մեկ վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղևոնդյանը։
Հիշեցնենք՝ Ղևոնդյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղևոնդյանը իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ էր արել: