Ալեն Զուրաբյանը՝ պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

12 Հուլիսի 2026, 10:30

Սպորտ

Հայստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարել են 94 կգ քաշային կարգի ծանրորդները:

Հայաստանի հավաքականի մարզիկ Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 130 կգ, 134 կգ ու 137 կգ:

Հրում վարժությունում նա գլխավերևում է պահել 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձել է արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն: