Ալեքսան Շալջյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
13 Մայիսի 2026, 22:45
Հայ մարզիկ Ալեքսան Շալջյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Եզրափակչում 3:5 հաշվով զիջել Է լեհ ըմբիշ Տոմաշ Միտալին և գրավել երկրորդ տեղը:
Չնայած վճռորոշ գոտեմարտում կրած պարտությանը, Շալջյանը (92 կգ) վառ ելույթ ունեցավ:
Նա վստահ հաղթեց մոլդովացուն (8:3), իսրայելցուն (8:0), էստոնացուն (8:0) և ադրբեջանցուն (6:0): Այս պարգևը Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականի համար դարձավ յոթերորդ և եզրափակիչ մեդալը: