Ալեքսանդր Ակոպովը պատրաստվում է նոր պրոդյուսերական ընկերություն հիմնել
11 Հունիսի 2025, 10:10

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոդյուսեր և տնօրեն Ալեքսանդր Ակոպովը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ նախատեսում է նոր պրոդյուսերական ընկերություն հիմնել։
«Մանրամասները դեռ չեմ բացահայտի, քանի որ մեկնարկը կլինի հաջորդ տարվանից ոչ շուտ։ Բայց կան, այսպես ասենք, նախագծերի որոշակի կատեգորիաներ, որոնք պահանջում են, որ դրանցով զբաղվի ինչ-որ առանձին կառույց», -ընդգծել է նա։
Ակոպովը նաև հավելել է, որ փրոդաքշնը չի ունենա մեկ գործընկեր, քանի որ ընկերությունը հետաքրքրված է տարածման ուղիների առավելագույն բազմազանությամբ։
«Երբ դու պրոդյուսերական ընկերություն ես, դու սահմաններ չունես։ Կարող ես աշխատել բոլորի հետ։Մի տեղ դետեկտիվ է պետք, մի տեղ՝ պատմական դրամա, մեկ այլ տեղ՝ կատակերգություն։ Ինձ համար ավելի հետաքրքիր է բազմազանության ռեժիմով աշխատելը», — ասել է մեդիամենեջերը։