Ալեքսանդր Ասատրյանը կարատեի աշխարհի առաջնությունում երկու արծաթե մեդալ է նվաճել

12 Նոյեմբերի 2026, 13:30

Սպորտ

Ռուսաստանի Օրյոլ քաղաքում ավարտվել է կարատեի բոլոր ոճերի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է ռեկորդային թվով՝ ավելի քան 4400 մարզիկ՝ 31 երկրից։ Մրցումները մեկնարկել էին նոյեմբերի 4-ին և ավարտվել նոյեմբերի 9-ին։

Վորոնեժի մարզի հավաքականի կազմում հաջող ելույթ է ունեցել 20-ամյա կարատեիստ Ալեքսանդր Ասատրյանը։ Երիտասարդ մարզիկը ցուցադրել է բարձր պատրաստվածություն ՝ նվաճելով երկու արծաթե մեդալ։

Ասատրյանը մրցանակային տեղեր է զբաղեցրել «C3-կատա-խումբ» և «Լիակոնտակտ» կարգերում՝ հաջողությամբ ներկայացնելով իր մարզական թիմը միջազգային ասպարեզում։