Ալեքսանդր Օգանեզովը՝ բազմաոճ կարատեի համառուսաստանյան մրցումների հաղթող
08 Մայիսի 2025, 15:15

Օրյոլ քաղաքում կայացել է բազմաոճ կարատեի Ռուսաստանի առաջնությունը և չեմպիոնատը՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին:
Կրասնոդարի երկրամասից հանդես է եկել 9 մարզիկ, որոնք գերազանց արդյունքներ են գրանցել: Անհատական հաշվարկում Ալեքսանդր Օգանեզովը Անապայից գրավել է 1-ին տեղը:
Ընդհանուր առմամբ, մրցումներին մասնակցել է ավելի քան 900 մարզիկ Ռուսաստանի 50 շրջանից:


