Ալեքսեյ Չեպան Փաշինյանի՝ ՀԿԵ-ի մասին հայտարարությունը որակել է «հանդուգն և ապակառուցողական քայլ»

30 Հուլիսի 2026, 19:50

Քաղաքականություն

Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մասով Ռուսաստանի նկատմամբ հնարավոր ֆինանսական պահանջների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանդուգն և ապակառուցողական քայլ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։

Նրա խոսքով՝ նման սպառնալիքները, որոնք ներկայացվում են որպես «բարեկամական կարգավորում», չեն կարող Մոսկվայի կողմից ընկալվել այլ կերպ, քան ճնշման և պայմանավորվածությունների վերանայման փորձ։

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը կարող է դիմել միջազգային արբիտրաժ՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարման ներքո գտնվող ՀԿԵ-ի գործունեության հարցով։

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները 30 տարի ժամկետով (ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով) հանձնվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը։