Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը դարձել է «Տորոնտո Տեմպո»-ի համասեփականատերը
08 Մարտի 2025, 20:45

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը դարձել է Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (WNBA) կանադական առաջին ակումբի՝ «Տորոնտո Տեմպո»-ի համասեփականատերը:
Աշխարհի նախկին առաջին ռակետը սեփականատերերի խմբին է միացել կանադացի գործարար, «Maple Leaf Sports & Entertainment» ընկերության նախագահ Լարի Թանենբաումի հետ (Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 2,5 մլրդ դոլար):
«Ուրախ եմ հայտարարել նման հավակնոտ նախագծի մասնակցության մասին։ Խոսքը ոչ միայն բասկետբոլի, այլև կին մարզիկների իրական արժեքի և ներուժի ցուցադրման մասին: Ես միշտ ասել եմ, որ կանանց սպորտը ներդրումների համար անհավանական հնարավորություն է։ Ես ուրախ եմ համագործակցել Լարիի և ողջ Կանադայի հետ նոր ֆրանշիզայի և նրա ժառանգության ստեղծման հարցում», — հայտարարել է Սերենա Ուիլյամսը։