Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ՖԱ-ի կանանց թիմի 10% բաժնեմասը
19 Մայիսի 2025, 21:33

«Reddit» սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը՝ ներդնելով 20 մլն ֆունտ ստերլինգ: 42-ամյա հայն ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող և թենիսի քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսի ամուսինը կընդգրկվի լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդում:
«Ես մեծ պատիվ եմ համարում հնարավորություն ունենալ օգնելու այս լեգենդար ակումբին դառնալ ԱՄՆ-ի սիրված թիմը»,-գրել է նա սոցցանցի իր էջում։
Օհանյանն ունի կանանց սպորտում ներդրումների փորձ։ Նախկինում նա եղել է ամերիկյան «Angel City» ակումբի խոշորագույն բաժնետերը, որը 2024 թվականին վաճառվել է ռեկորդային գնով։ Այժմ նա հույս ունի ամրապնդել «Չելսի»-ի դիրքերը ոչ միայն Անգլիայում, այլև ամերիկյան շուկայում։