Ալեքսիս Օհանյանը ներկա է եղել Սերենա Ուիլյամսի՝ թենիս վերադարձից հետո առաջին խաղին

11 Հունիսի 2026, 20:20

Սպորտ

Լոնդոնում անցկացվող WTA 500 մրցաշարում, որը տեղի է ունենում Ուիմբլդոնին նախապատրաստվելու շրջանակում, Սերենա Ուիլյամսը Կանադայի թենիսիստուհի Վիկտորյա Մբոկոյի հետ միասին հաղթել է Նիկոլ Մելիչար-Մարտինեսի (ԱՄՆ) և Էրին Ռութլիֆի (Նոր Զելանդիա) զույգին՝ 7:6, 6:2 հաշվով։

Խաղին ներկա են եղել Ուիլյամսի ամուսինը՝ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը, ինչպես նաև նրանց դուստրերը ՝ Օլիմպիան և Ադիրան: