Ալիևի ու Էրդողանի հետ պետք սկսել հակախաղ, ոչ թե անընդհատ համաձայնել նրանց հետ. Արթուր Մարտիրոսյան

27 Հոկտեմբերի 2023, 22:45

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մտել է այլընտրանքային խաղի մեջ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Բանակցողը առաջին հերթին պիտի հասկանա՝ ինչ է տեղի ունենում։ Պիտի հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը մտել է այլընտրանքային խաղի մեջ։ Կան երկու ուժային կենտրոններ, որոնք փորձում են լավագույնը ստանալ բանակցություններում։ Թյուրիմացություն է, երբ այդ ուժային կենտրոնները գտնվում են զրոյական արդյունքով խաղի մեջ։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի խաղաղության մասին, չի նշանակում, որ լինելու է այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ Ինքը ասում էր նաև, որ Արցախը կբերի բանակցային սեղան, իր կետից կսկի բանկցությունները։ Չնայած 5 տարի է, ինչ վարչապետ է՝ ինձ թվում է, որ ինքը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում դիվանագիտություն ու արտաքին քաղաքականություն»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Մասնագետը շեշտում է՝ Ալիևի ու Էրդողանի հետ պիտի սկսել հակախաղ, ոչ թե անընդհատ համաձայնել նրանց ասածների հետ․

«Մենք պիտի հասկանանք Ալիևի ու Էրդողանի նպատակները, մոտեցումները, հոգեբանական պրոֆիլը։ Բանակցողը պիտի կարողանա իրեն դնել նրանց տեղը։ Դա չի նշանակում, որ պիտի համաձայնի նրանց հետ։ Նշանակում է շախմատի խաղ, պիտի հասկանալ՝ մյուս կողմն ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է այդ քայլն անում, ինչ3 հակախաղ պիտի սկսել։

Նայելով՝ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հասկանում ենք, որ լրիվ սխալ քայլերով է մոտենում բանակցություններին»,- վերլուծելով վարչապետի՝ բանակցություններում ստանձնած դերը՝ ասել է Արթուր Մարտիրոսյանը։