Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու․ դոշ ծեծեք, իրավապահներ ուղարկեք մեր տները․ Աննա Գրիգորյան

18 Նոյեմբերի 2026, 21:50

Քաղաքականություն

Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ դոշ ծեծեք, գոռգոռաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանը մեկն է՝ ոչ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները սխալմամբ խաղաղության խոչընդոտ են համարում Հայաստանը, մինչդեռ իրական խնդիրն Ադրբեջանն է։

«Ալիևը մշտապես ձեր քթից բռնած տարել է՝ ասելով, թե սա էլ արեք, խաղաղություն կլինի, այն էլ արեք՝ խաղաղություն կլինի, բայց այդպես էլ տեղ չեք հասել։ Խոչընդոտը ո՛չ Հայաստանի քաղաքական էլիտան է, ո՛չ ժողովուրդը, այլ Ադրբեջանը», — նշել է պատգամավորը։

Աննա Գրիգորյանն ընդգծել է, որ իրենք թույլ չեն տալու Ալիևի պահանջով փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը և պատրաստ են այդ դիրքորոշման համար վճարել նաև քաղաքական գին։

«Եթե գինն այս խորհրդարանում այլևս չլինելն է, պատրաստ ենք վճարել նաև այդ գինը»,- նշել է նա։