Ալիևը բարձրացնելու է խաղադրույքները. Ալեքսեյ Անպիլոգով

07 Դեկտեմբերի 2023, 12:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև առանց ստուգումների ճանապարհի մասին:

«Հայաստանի համար սա բացարձակապես անընդունելի տարբերակ է, որովհետև նշանակում է մնացած ինքնիշխանության արագ կորուստ, քանի որ արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը կանգ չի առնելու ստուգումների բացակայության պահանջների վրա։ Հետագայում այդ միջանցքի էքստերիտորիալության պահանջ կառաջանա, դե, իսկ հետո՝ Նանսենյան միջանցքը և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, երբ փաստորեն Լեհաստանին դրեցին մի տարբերակի առաջ, որտեղ լուծումներից ոչ մեկը խաղաղություն չապահովեց, այլ հակառակը՝ հնարավորինս արագ առաջնորդեց դեպի պատերազմ։

Ինչու այդպես եղավ՝ պատասխանը նույնպես բավականին պարզ է: Հայաստանը շատ հետևողական և երկար քայլեց դեպի միջազգային փաստացի մեկուսացման այս վիճակը։ Այսինքն, մենք կարող ենք այնտեղ տասն անգամ խոսել այն մասին, թե ինչ դեր են խաղում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Եվրոպական այլ տերություններ, և այդ տերություններից ոչ մեկն այժմ ոչ մի իրական օգնություն չի առաջարկում Հայաստանին՝ Ադրբեջանի հետ արդեն վերջնական կարգավորման հարցը գոնե քիչ թե շատ պարիտետային հիմունքներով լուծելու համար», — ասել է փորձագետը ։

Մեկնաբանելով Ալիևի հռետորաբանությունը՝ Անպիլոգովը նշում է, որ Ադրբեջանի մոտ այժմ հնարավորությունների պատուհան է բացվել, որը պաշտոնական Բաքուն չի ցանկանում բաց թողնել:

«Իհարկե, նա կբարձրացնի խաղադրույքները։ Դա արդեն հստակ երևում է, որ բանակցային գործընթացը նա տանելու է բացառապես ուժի դիրքերից, և այդ դիրքորոշումն իսկապես ամրապնդված է ուժով։ Որովհետեւ Ալիեւը հիմա հասկանում է, որ Հայաստանի քաղաքական մեկուսացումը շատ առումներով մեկուսացում է ռազմական առումով, քանի որ Ռուսաստանը առնվազն 2024 թվականը զբաղված է լինելու Ուկրաինայով, դա հաստատ է։ Եվ Ալիեւը հասկանում է, որպես մարդ, որը խորապես, իմ տեսանկյունից, զգում է քաղաքականությունը, թեկուզ եւ այնպիսի բնազդային մակարդակով, որ նա ունի ահա այս միակ շանսը՝ ճնշելու Հայաստանը Փաշինյանի նման թույլ ղեկավարության օրոք, իմ նշած քաղաքական մեկուսացման պայմաններում, ճնշելու է նաև ռազմական իմաստով՝ մշտապես շանտաժի ենթարկելով Հայաստանին ադրբեջանական ռազմական ուժի կրկնակի կիրառման սպառնալիքով», — ընդգծել է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղ գործընթացը փաստագրելու Ալիևի ցանկությունը պաշտոնական Երևանի վրա հետագա ճնշման ծուղակի հարթությունում է:

«Ալիեւը երաշխիքներ է ուզում, որպեսզի հետագայում ձեւականորեն օգտագործի այդ երաշխիքները Հայաստանին պայմանավորվածությունների խախտման մեջ մեղադրելու եւ դրանց հետագա վերանայման համար ՝ ադրբեջանական պահանջների էլ ավելի խստացմամբ», — եզրափակել է քաղաքագետը:

Հիմա եթերում