Ալիևը չի բացառել՝ ապագայում Հայաստանը կարող է ադրբեջանական գազ գնել

25 Ապրիլի 2024, 10:08

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ապագայում Հայաստանը կարող է ադրբեջանական գազ գնել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հաշվի առնելով մոտիկությունը, ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ», — ասել է նա:

Խոսելով Հայաստանի կողմից Տավուշի գյուղերը հանձնելու մասին՝ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատում սկսելու առաջարկը 4 գյուղերից եկել է Բաքվից։

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված», — ընդգծել Է Ադրբեջանի նախագահը: