Ալիևը չի հաստատել իր մասնակցությունը. Փաշինյանը մեկնաբանել է Բրյուսելյան հանդիպման չեղարկումը

25 Հոկտեմբերի 2023, 17:59

Քաղաքականություն

Ալիևը չի հաստատել իր մասնակցությունը, բայց Երևանը պատրաստ է Բրյուսելյան հանդիպմանը:
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Բրյուսելում այս ամսվա վերջին սպասվող բանակցությունները հետաձգվել են, թե՞՝ չեղարկվել:

«Նման հանդիպում նախատեսված է, բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը», -հայտարարել է նա:

«Այժմ փորձում ենք որոշակի աշխատանքային հարցեր ճշտել հետագա քայլերը որոշելու համար»,- հավելել է Փաշինյանը՝ շարունակելով, թե Հայաստանը, ինչպես նախկինում, պատրաստակամություն է հայտնե մասնակցելու այդ հանդիպմանը:

«Պատրաստ ենք առաջ գնալ խաղաղության գործընթացում»: