Ալիևը խախտում է միջազգային իրավունքը՝ հայերից պահանջելով լքել Արցախը կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն․ Մարինա Կալյուրանդ

17 Սեպտեմբերի 2023, 21:48

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջ քաշած պայմանը, թե կամ հայերը լքում են Լեռնային Ղարաբաղը կամ դիմում են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Այս մասին Alpha News-ին ասել է էստոնացի պատգամավոր, Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։

Նրա կարծիքով, միակ ընդունելի լուծումը խաղաղության պայմանագրի կնքումն է, որը հաշվի կառնի մարդու իրավունքները և երաշխիքներ կտա Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։

«Ցավոք, այս պահին ես չեմ տեսնում ամենաբարձր մակարդակի քաղաքական կամք՝ նման համաձայնագիր կնքելու համար։ Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հանդիպում են՝ կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Վաշինգտոնում, կա՛մ Բրյուսելում, ճիշտ բաներ են ասում, ասում են, որ մոտ են համաձայնագրին, հետո վերադառնում են իրենց երկրներ, բայց մենք դեռ կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չենք տեսնում։ Այսպիսով, սա այն դեպքն է, երբ ԵՄ-ն կարող է իր ներդրումն ունենալ, անում է և կշարունակի իր ներդրումն ունենալ»,- նշել է էստոնացի պատգամավորը։