Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց
15 Սեպտեմբերի 2026, 16:55
Ալիկ Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատախազը նիստից առաջ դատավոր Լևոն Պետրոսյանի աշխատակազնին տեղեկացրել է, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չի ներկայացել: Նշենք, որ այսօր պետք է քննարկվեր նաև Ալիկ Ալեքսանյանի կալանքի հարցը:
Նշենք, որ Ալիկ Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 մլրդ դրամ գրավ խափանման միջոցները: