Alpha News-ի հետագծի և նոր ծրագրերի մասին
09 Մայիսի 2025, 23:15
Շաբաթական 5 անգամ Alpha News-ը եթերում է արդեն 2 տարի: Համահայկական լրատվական ցանցի առաքելությունը Հայաստանի, աշխարհում հայերի ներկայության, նշանակության և հայկականի մասին պատմելն է։
Հայկական մեդիայում Alpha News-ը միակն է, որ աշխատում է 3 խմբագրություններով՝ Երևան, Մոսկվա, Լոս Անջելես։ Յուրաքանչյուր աշխատանքային օր, ուղիղ հեռարձակմամբ վերլուծում ենք համահայկական նշանակության խնդիրները, ահազանգում Հայաստանին սպառնացող վտանգների մասին:
Երկու տարում՝ 10-ից ավելի հեղինակային նախագիծ. Alpha News-ը պատրաստում և ներկայացնում է եթերային արտադրանք, որը բացառիկ է, մրցունակ: Նախագծերից մի քանիսը հեռարձակվում են մի քանի այլ հեռուստաընկերությունների եթերում:
Մանրամասները՝ տեսանյութում: