ԱՄԷ-ի զբոսաշրջիկները հանգստի համար ընտրում են Հայաստանը
25 Հունիսի 2026, 20:00
Ավելի քան 1,2 միլիոն հետևորդ ունեցող «Timeoutdubai» հեղինակավոր պարբերականը հրապարակել է ճանապարհորդության լավագույն ուղղությունների իր վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Պարբերականի տվյալներով՝ Հայաստանը զբոսաշրջիկների համար առանձնանում է իր մատչելիությամբ և գրավչությամբ։ Կարճ թռիչքը, հարուստ մշակույթը, համեղ խոհանոցը և ջերմ հյուրընկալությունը երկիրը դարձնում են իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր փնտրում են վառ տպավորություններ և անմոռանալի հանգիստ։
Հայաստանը հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների շրջանում՝ որպես մոտ, անվտանգ և բազմազան զբոսաշրջային ուղղություն։