Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

28 Մայիսի 2023, 12:35

Հայեր

Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: