«Ամերիկացի» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար-2024»-ի հավակնորդների ցանկից

24 Հունվարի 2024, 10:44

Մշակույթ

Ինչպես տեղեկացնում է «Օսկար» կինոմրցանակի կայքը, հայկական «Ամերիկացի» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար-2024»-ի հավակնորդների ցանկից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռեժիսոր Միքայել Գյուրջյանի հայկական ֆիլմն առաջին անգամ հայտնվել էր «Օսկար» կինոմրցանակի «Գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում 15 հավակնորդների ցուցակում:

Ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված և Հայոց ցեղասպնությունը վերապրած Չարլիի հուզիչ պատմությունն է՝ հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահմանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին: