Սենատորներն ԱՄՆ վարչակազմին կոչ են արել Արցախի հետ կապված խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել

16 Մայիսի 2025, 13:20

Քաղաքականություն

Ամերիկացի մի խումբ սենատորներ՝ Քրիս Վան Հոլենի գլխավորությամբ, Թրամփ-Վենսի վարչակազմին կոչ են արել հետաքննել «Լիհիի օրենքի» խախտումները և մարդասիրական օգնության սահմանափակումները, որոնք վերաբերում են Արցախին և այլ հակամարտություններին։

«Մենք դիմում ենք ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնին (GAO)՝ խնդրելով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել կառավարության կողմից մի շարք ամերիկյան օրենքների պահպանման վերաբերյալ, որոնք վերաբերում են մարդասիրական օգնության տրամադրմանը և օտարերկրյա անվտանգության ուժերին աջակցելուն։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդասիրական օգնության սահմանափակումները կործանարար հետևանքներ ունենում ամբողջ աշխարհում՝ մեծացնելով այն վնասը, որին ենթարկվում են հակամարտության գոտիներում բնակվող միլիոնավոր անմեղ խաղաղ բնակիչներ։ Եթովպիայում, Սուդանում, Ուկրաինայում, Մյանմայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և Գազայում կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնությունը՝ սննդամթերք, բժշկական սարքավորումներ, ջրի մաքրման համակարգեր և այլ կյանք փրկող պարագաներ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն արգելափակվել կամ սահմանափակվել են պետական և ոչ պետական դերակատարների կողմից»,-ասվում է սենատորների նամակում։