Ադրբեջանը վճարել է ԱՄՆ Մեյն նահանգի օրենսդիրների շքեղ այցը՝ Արցախ. Աննա Աստվածատուրյան Թերքոթ

Alpha News-ը այսօր զրուցել է Վեստբրուկի քաղաքային խորհրդի փոխնախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ, ով մանրամասներ է ներկայացրել Մեն նահանգում ադրբեջանական լոբբիի գործունեության մասին:

«Դե, ես չեմ կարող խոսել կաշառքի մասին. Չեմ, տեսել ոչինչ, որը ցույց տա, որ նրանք, ուղղակիորեն կաշառված են եղել: Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանի կառավարությունը վճարել է այս ճոխ, շքեղ ճանապարհորդության համար դեպի Ադրբեջան և Արցախ: Փաստորեն, այս օրենսդիրները՝ նահանգի երկու ներկայացուցիչներ և մեկ սենատոր՝ Ջիլ Դյուսոնը, Դեկա Դալակը և Մանա Աբդին նշել են իրենց ֆինանսական հաշվետվությունների մեջ, փաստաթղթերում, որ դա նրանց տրվել է ադրբեջանական սփյուռքը խթանելու համար: Եվ այս ճանապարհորդությունը ամբողջությամբ վճարվել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից։ Նրանք հրապարակում էին պայթեցված հայկական եկեղեցիների և միևնույն ժամանակ Արցախի գեղատեսիլ լեռների լուսանկարները»,- նշել է Թերքոթը:

Խոսելով Մեն նահանգի հայկական համայնքի մասին՝ նա նշել է, որ գործող հայկական մշակութային ասոցիացիան շատ խաղաղասեր է և կենտրոնացած է համայնքի խնդիրների վրա:

«Մենի հայերի ճշգրիտ թիվը չգիտեմ, բայց կասեի, որ մի քանի հազար է: Մենք կազմակերպված ենք այն առումով, որ ունենք հայկական մշակութային ասոցիացիա, որը շատ խաղաղասեր է, կենտրոնացած է համայնքի խնդիրների վրա և քաղաքականացված չէ: Կան հայ բնակչության որոշակի ներկայացուցիչներ, որոնք շատ ներգրավված են հայկական հարցի քարոզչությամբ, ինչպես ես, բայց կան նաև ուրիշներ, ովքեր երրորդ, չորրորդ սերունդ են, որոնք պարզապես վայելում են միմյանց ընկերակցությունը և մասնակցում են պիկնիկների, պարերի և նման բաների: Շատ խաղաղ համայնք է: Եվ երբ Թարլանի նման մեկը գա այդքան ագրեսիվ պահվածքով, շատ ցնցող էր նրանց համար: Ինձ համար դա ցնցող չէր, քանի որ ես դա տեսել եմ 11 տարեկանից և տեսել եմ դա իմ փաստաբանական գործունեության ընթացքում: Մենք կազմակերպված ենք այն առումով, որ գիտեք, մենք պաշտպանում ենք: Եվ դա, իսկապես, սխալ է: Որպես դեմոկրատ, ես կասեի, որ ցնցված եմ Դեմոկրատական կուսակցության քարե պատի լռությունից: Մենք մեկնաբանություններ ենք խնդրել նահանգապետ Միլսից: Լռություն է, կատարյալ լռություն»,- եզրափակել է Թերքոթը: