«Ամերիկայում դեմոկրատիա չկա»․ ինչ են մտածում հայերը ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակի մասին

30 Հոկտեմբերի 2026, 21:35

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի հարցման ընթացքում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները և տեղի բնակիչները կիսվել են երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգություններով:

Հարցվածներից շատերը նշել են, որ չեն վստահում քաղաքական գործիչներին և հույսեր չեն կապում խոստումների կամ առաջիկա զարգացումների հետ։

Նրանց խոսքով՝ գործող համակարգում ժողովրդավարությունը լիարժեք չի գործում։

«Ամերիկայում դեմոկրատիա գոյություն չունի, ոչ մեկին չեմ ընտրելու»,- նշել է հարցվածներից մեկը՝ հավելելով, որ վստահում է միայն հասարակ մարդկանց, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։

Մեկ այլ հարցվածի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ լավ է աշխատել, և ինքը պատրաստվում է քվեարկել հենց նրա օգտին։

Հիմա եթերում