Ամերիկյան միջամտությունը Հայաստանում ակնհայտ է․ Անդրեյ Լուգովոյ
25 Մայիսի 2026, 21:15
ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը Alpha News-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի մասին Երևան։
«Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես միշտ, համապատասխանում է ողջամտությանը։ Եվ կարծում եմ՝ ՌԴ-ն պետք է ձեռնարկի համապատասխան ջանքեր՝ ոչ միայն ցույց տալու, այլ նաև հետագա քայլեր կատարելու համար, որոնք, հավանաբար, կստիպեն առաջին հերթին հայ հասարակության ուշադրությունը դարձնել այն ուղղությանը, որով գնում է իրենց երկիրը և ինչով դա կարող է ավարտվել։
Թող օրինակ վերցնեն Վրաստանից, որը երկար ժամանակ զբաղեցնում էր խիստ հակառուսական դիրք։ Եվ այսօր վերջապես հասկացել է, որ ՌԴ-ի հետ ավելի լավ է բարեկամ լինել, քան փորձել Վրաստանից ստեղծել «հակառուսաստան»։ Մենք արդեն տեսել ենք մեկ «հակառուսաստան»՝ Ուկրաինայի տեսքով, և տեսնում ենք, թե ինչ վիճակում է այն»,- ասել է Լուգովոյը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փորձում է հայ հասարակությանը ցույց տալ, թե իրենք հայ ժողովրդի կողքին են։
«Ինչ վերաբերում է Մարկո Ռուբիոյի այցին, ապա դա, հասկանալի է, ուղիղ միջամտություն է․ նա ուզում է գալ և իր՝ ամերիկացի քաղաքական գործչի կարգավիճակով ցույց տալ հայ հասարակությանը, որ Ամերիկան այստեղ է և ձեր կողքին է։ Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու է ԱՄՆ-ին դա պետք։ Մտնում են ամեն «անցք», որտեղ հնարավոր է։ Որտեղ՝ Հայաստանը, որտեղ՝ ԱՄՆ-ը․ հասկանալի է, թե ինչու են միջամտում՝ ազդեցություն գործելու և Ռուսաստանին հակադրելու համար»,- եզրափակել է Լուգովոյը։