ԱՄՆ-ի անօրինական գործողություններին միացած ցանկացած պետություն բախվելու է հետևանքների․ Իրանի ԱԳՆ

24 Օգոստոսի 2026, 13:17

Քաղաքականություն

Իրանի ծովային շրջափակմանը և ԱՄՆ-ի այլ անօրինական գործողություններին միացած ցանկացած պետություն բախվելու է հետևանքների։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի ծովային շրջափակումը ագրեսիայի ակտ է։ Մենք նախազգուշացնում ենք, որ ԱՄՆ-ի անօրինական գործողություններին ցուցաբերված ցանկացած աջակցություն լուրջ հետևանքներ կունենա, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի նման գործողությունները», — ասել է Բաղային, որի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Հիմա եթերում