ԱՄՆ-ի հարվածներից հետո Բանդեր Աբբասը գրեթե մեկուսացվել է
18 Հուլիսի 2026, 19:01
ԱՄՆ-ի հարվածները կամուրջներին մեկուսացրել են իրանական Բանդար Աբաս նավահանգիստը։ Այն գրեթե կտրված է երկրի մնացած մասից, չնայած դրանով է անցնում ԻԻՀ ողջ առևտրի մոտ կեսը, գրում է The Telegraph-ը։
500 հազարանոց քաղաքը երկրի մնացած մասի հետ կապող կամուրջները քանդվել են, վնասվել է նաև երկաթուղին։ Մինչդեռ Բանդեր Աբբասում է երկրի գլխավոր ռազմածովային բազան, որն ապահովում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը: Թրամփի վարչակազմն ավելի ու ավելի է հակված այն կարծիքին, որ Բանդեր Աբբասի մեկուսացումն անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար, նշում է պարբերականը։