ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը՝ նոր բանակցությունների սկիզբ․ Դմիտրի Բրիջե

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, քաղաքագետ Դմիտրի Բրիջեն Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը պարզապես պաշտպանական համագործակցության ոլորտում տեխնիկական որոշում չէ, այլ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված քաղաքական ազդանշան։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցները վերացնում է ոչ թե այն պատճառով, որ բոլոր հակասություններն անհետացել են, այլ որովհետև Թուրքիայի հետ հակամարտության գինը դարձել է ավելի բարձր, քան փոխզիջման գինը։

«Վաշինգտոնի մոտիվացիան նույնպես բավական ակնհայտ է։ ԱՄՆ-ին Թուրքիան անհրաժեշտ է մի քանի պատճառներով։ Նախ՝ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի առանցքային երկիրը։ Երկրորդ՝ այն վերահսկում է բացառիկ աշխարհագրական տարածք՝ Եվրոպայի, Սև ծովի, Կովկասի, Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի միջև։ Երրորդ՝ առանց Անկարայի հնարավոր չէ արդյունավետ աշխատել ո՛չ Սիրիայի, ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Իրանի, ո՛չ էլ էներգետիկ ուղիների ուղղությամբ։ Չորրորդ՝ Թուրքիան ունի սեփական պաշտպանական արդյունաբերություն, ռազմական փորձ, անօդաչու սարքեր, նավատորմ և ազդեցություն թյուրքական աշխարհում։

Հետևաբար՝ պատժամիջոցների վերացումը հակամարտության ավարտը չէ, այլ նոր բանակցային փուլ սկսելու սկիզբը»,- նշել է Բրիջեն։

Հիմա եթերում