ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական թիրախներին
28 Հունիսի 2026, 09:43
ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջանում հարվածել է իրանական թիրախներին. ԻՀՊԿ-ն ի պատասխան հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի թիրախների վրա:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ Իրանում բազմաթիվ թիրախների են հարվածել: Հարվածներ են հասցվել Բենդեր Լենգե քաղաքի շրջանում. գրոհել են 5 առափնյա պահակակետեր: Քուվեյթի բանակը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռների և ԱԹՍ-ների գրոհները: Տագնապի ազդանշաններ են հնչել նաև Բահրեյնում. բնակիչներին կոչ են արել պատսպարվել անվտանգ վայրերում: Թեհրանում ընդգծել են, որ հրադադարի խախտումը հակասում է պայմանավորվածություններին և կհանգեցնի խաղաղ բանակցությունների լիակատար դադարեցման: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են իրանական ռադարների, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստների վրա՝ հրադադարի մասին համաձայնագրի իբր կրկնակի խախտմանն ի պատասխան։