ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
09 Հոկտեմբերի 2026, 18:35
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հայտարարության մեջ ՄՔԴ-ն անվանել է «ուրացող դատարան»՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր է զրկել կառույցին ռեսուրսներից և խաթարել դրա գործունեության կարողությունը։
«Նախագահ Թրամփը երբեք թույլ չի տա, որ Միջազգային քրեական դատարանը հետապնդի ամերիկացիներին»,- հայտարարել է նա։
Նշենք, որ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ ՄՔԴ-ի նախկին դատավոր Նավանեթհեմ Փիլեյը հայտարարվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Այդ մրցանակին հավակնում էր նաև Դոնալդ Թրամփը։