ԱՄՆ-ն Իրանի պատճառով պատժամիջոցներ է սահմանել թուրքական «Golden Global» բանկի դեմ

04 Սեպտեմբերի 2026, 19:54

Քաղաքականություն

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով թուրքական «Golden Global» բանկը և դրա դուստր ստորաբաժանումները։ Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) պաշտոնական կայքում։

«Սև ցուցակում» հայտնվելը ենթադրում է կազմակերպության՝ ԱՄՆ տարածքում գտնվող բոլոր ակտիվների սառեցում, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների կողմից տվյալ կազմակերպության հետ բիզնես վարելու արգելք։

Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանել է անցումային ժամանակահատված՝ տրամադրելով ընդհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս «Golden Global Bank»-ի մասնակցությամբ ընթացող ֆինանսական գործարքներն ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 19-ը։