ԱՄՆ-ն Ղարաբաղին պարտադրում է հանդիպել Ադրբեջանի հետ․ ԶԼՄ-ներ
15 Հունիսի 2023, 11:10
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/06/15105251/1874150877_0_0_3071_2048_1440x900_80_1_1_b443aa141d87e8aaa23dbf0e057a33a0.jpg.webp)
Վաշինգտոնը վերջնագրային տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել Է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը:
«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս հանդիպել ադրբեջանական կողմի հետ երրորդ երկրում ամերիկացի համադրողի մասնակցությամբ։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունն ապահովելն է», — ասել է գործակալության զրուցակիցը։
«Ավելին, եթե ղարաբաղյան ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում են՝ տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն իրականացնելով», — պարզաբանել է աղբյուրը: