ԱՄՆ-ում հայ դպրոցականները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

26 Ապրիլի 2026, 21:30

Հայեր

ԱՄՆ-ում հայ դպրոցականները ոգեկոչել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Նրանք հուշակոթող-խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհել՝ արտահայտելով իրենց հարգանքն ու վիշտը միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին։

Արարողության ընթացքում մի շարք դպրոցականներ կիսվել են իրենց ընտանեկան պատմություններով՝ պատմելով իրենց նախատատերի և նախապապերի ճակատագրերի մասին, որոնք հրաշքով փրկվել են թուրքական յաթաղանից։