ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականը կայցելի Հայաստան

26 Հունիսի 2023, 17:34

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը հունիսի 26-27-ը կայցելի Հայաստան։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, նա կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։