ԱՄՆ-ը 28 անգամ կրճատել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը

19 Հոկտեմբերի 2026, 20:20

Տնտեսություն և Բիզնես

Դոնալդ Թրամփի վարչակազմը կտրուկ կրճատել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Ըստ ԱՄՆ կառավարության պաշտոնական հաշվետվությունների, որոնք ուսումնասիրել է RT-ն, երկու տարվա ընթացքում Հայաստանին հատկացվող ամերիկյան ֆինանսավորումը կրճատվել է 28 անգամ։

Եթե 2024 թվականին Հայաստանը Վաշինգտոնից ստացել է պատմության մեջ ռեկորդային՝ 81,5 միլիոն դոլարի օգնություն, ապա 2025 թվականին այդ գումարը նվազել է՝ հասնելով 64,6 միլիոն դոլարի։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանին հատկացվել է ընդամենը 2,9 միլիոն դոլար։

Նման միտում է նկատվում նաև տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ։

2023 թվականին Բայդենի օրոք Կիևը ստացել է ռեկորդային 24,8 միլիարդ դոլար: 2024 թվականին օգնությունը նվազել է մինչև 10,1 միլիարդ դոլար, 2025 թվականին այն կազմել է 6,7 միլիարդ դոլար, իսկ այս տարվա ինն ամիսներին այն կազմել է ընդամենը 482 միլիոն դոլար (50 անգամ պակաս գագաթնակետային ցուցանիշից):

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա երեք տարվա ընթացքում Քիշնևին տրամադրվող օգնությունը կրճատվել է ավելի քան 36 անգամ՝ 2023 թվականի 258 միլիոն դոլարից այս տարի նվազելով մինչև 7 միլիոն դոլարից էլ քիչ։

Հիմա եթերում