ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսը կվերանվանի «Ամերիկյան օվկիանոս»․ Թրամփ

22 Հոկտեմբերի 2026, 10:50

Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»։

«Խաղաղ օվկիանոս։ Մենք պատրաստվում ենք այն անվանել Ամերիկյան օվկիանոս։ Ձեր կարծիքով՝ Եվրոպան ինչպե՞ս կարձագանքի դրան։ Կարծում եք՝ դա նրան դուր կգա՞։ Իսկ դու ի՞նչ ես կարծում, Թի՛մ։ Եվրոպան հիացած կլինի, ճի՞շտ է։ Ուրսուլան (Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ խմբ.) կզանգահարի ու կասի՝ «Օ՜, շատ շնորհակալություն»։ Ամեն դեպքում, ներկայումս մեր գործերը բավականին լավ են ընթանում»,- հայտարարել է նա։