Ամոթալի շղթան պետք է կոտրել, և մենք դա անելու ենք միասին. Աննա Գրիգորյան
08 Մայիսի 2026, 21:38
«Ուղիղ ութ տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են՝ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի պատը, Կիրանցի ճաքած պատը»,-Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դաշինքն առաջիկա մեկ ամսում ջանք ու եռանդ չի խնայելու իրավիճակը փոխելու համար:
«Ես վստահ եմ, որ ամոթալի այս շղթան պետք է ուղղակի կոտրել և մենք դա անելու ենք միասին։ Մենք միասին կարող ենք ամուր պահել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, մենք միասին կարող ենք պահել մեր ինքնությունը, մեր արմատները, մենք միասին վերականգնելու ենք մեր անքակտելի կապը Սփյուռքի հետ, միասին կարողանալու ենք ապահովել անվճար կրթություն բոլորի համար: Միասին կարող ենք հասնել նրան, որ Հայաստանից դուրս բերվեն թշնամական զորքերը, իսկ պառակտումն ու ներքին թշնամանքը ուղղակի վերանա»,- ընդգծել է Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։