Ամփոփվել են Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արտերկրյա քվեարկության արդյունքները

25 Մայիսի 2023, 23:45

Քաղաքականություն

Մայիսի 24-ին ավարտվել է Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ արտերկրում բնակվող թուրք քաղաքացիների քվեարկությունը:

Երկրի բարձագույն ընտարական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ ընդհանուր 3.416.086 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 1.889.398 անձ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ մայիսի 14-ին նախագահական ընտրությունների 1-ին փուլի համեմատ, 2-րդ փուլում քվեարկածների թիվն աճել է շուրջ 18%-ով:

Հիշեցնենք, որ  2-րդ փուլի համար արտերկրում բնակվող թուրք քաղաքացիների քվեարկությունը սկսել էր մայիսի 20-ին: